Բելառուսում պահանջում են սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
««Բելառուսական ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամները կոչ են արել սահմանափակել ռուսական հեռուսաալիքների հեռարձակումը: Նրանց կարծիքով, անհրաժեշտ է ռուսական ալիքներն ու հաղորդումները փոխարինել բելառուսականով:
«Պահանջում ենք Բելառուսի իշխանություններից սահմանափակել ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը, որոնք ազգամիջյան թշնամանք են հրահրում և մեր երկրի դեմ քարոզչական պատերազմ վարելու գործիքներ են հանդիսանում», նշված է կուսակցության հայտարարության մեջ:
Ընդդիմադիր գործիչների կարծիքով, բելառուսների մեծամասնությունը բելառուսական լեզվով չի խոսում և դրանով ապրում է ռուսական լեզվական տիրույթում:
Կուսակցության ներկայացուցիչները ընդգծում են, որ գնորդ-վաճառող հարաբերություններում, գովազդային արշավներում անհրաժեշտ է օգտվել միայն մայրենի լեզվից:
«Բելառուսական ազգային ճակատի» նախաձեռնության առթիվ ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը իր թվիթերում գրել է. «Ինչ որ մեկը ցանկանում է երկիրը տանել Ուկրաինայի ճանապարհով: Ընդդիմադիր կուսակցությունը փորձում է խզել Բելառուսի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները»: