117285 դիտում
11:22 13-01-2019
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 33–ամյա վարորդը ГАЗель-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 12-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գիգոլյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ահազանգ է ստացվել Վանաձոր բժշկական կենտրոնից, որ Երևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Հովհաննիսյանը Փամբակ գյուղի վարչական տարածքում՝ շտապօգնության ավտոմեքենայի սրահում բժիշկների ներկայությամբ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում էր Երևան-Ալավերդի երթուղին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+