3590 դիտում
16:56 12-01-2019
Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկայում մենք չենք դիտարկում երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարցը: Մենք ուզում ենք, որ Կոնգրեսն անի ողջ աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ունի երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավունք, որպեսզի Կոնգրեսից ստանա միջոցներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:
ԱՄՆ-ում դեկտեմբերի 22-ից բյուջետային միջոցների բացակայության պատճառով մասնակիորեն դադարեցված է դաշնային կառավարության աշխատանքը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներն ու դեմոկրատները Կոնգրեսում համաձայնության չեն եկել պետբյուջեի շուրջ: Դեմոկրատները հրաժարվել են դաշնային գանձարանից միջոցներ հատկացնել մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:
Նմանատիպ նյութեր
3004 դիտում
18:36 03-04-2017
ՌԴ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
3461 դիտում
11:26 11-01-2019
Սպիտակ տունը պատրաստվում է արտակարգ դրության ռեժիմ սահմանել արգելապատի կառուցման համար
2066 դիտում
23:42 30-07-2019
ՌԴ-ի 5 տարածարջաններում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անտառային հրդեհների պատճառով
Այս բաժնից
1039 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1351 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին