Չինական լուսնագնացը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմի մակերևույթի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինական «Յուտու-2» լուսնագնացը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմի մակերևույթի վրա։
Բացառիկ կադրերը, որոնք արվել են հունվարի 3-ին, հրապարակվել են CGTN հեռուստաընկերության Twitter-ի էջում:
Նշվում է, որ Չինաստանը դարձավ առաջին երկիրը, որը Լուսնի հակառակ կողմի վրա լուսնագնաց ուղարկեց: