12273 դիտում
11:57 12-12-2017
Թրամփը կարգադրել է Լուսնի վրա վայրէջք կատարել և մշակել դեպի Մարս արշավը
«Փայփայեք հավակնոտ երազանքներ»՝ այսպես դիմեց Սպիտակ տանը հավաքվածներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով ստորագրեց Միացյալ Նահանգների տիեզերագնացության նոր ծրագիրը: Դրա համաձայն Ամերիկան վերադառնում է մեծ տիեզերք.
«Սա կարևոր քայլ է, որն ամերիկյան տիեզերագնացներին Լուսին կվերադարձնի՝ առաջին անգամ 1972 թվականից ի վեր: Այս անգամ սակայն մենք ոչ միայն Լուսնի վրա կտեղադրենք մեր դրոշը, այլև հիմք կդնենք Մարս մեկնելու առաքելության համար»:
Դեպի Լուսին տիեզերագնացությունները ԱՄՆ-ի նախագահի խոսքով, թույլ կտան ամերիկյան մասնագետներին նախապատրաստվել Մարսի վրա վայրէջք կատարելու համար, իսկ դա նոր ծրագրեր, աշխատատեղեր ու հնարավորություններ է բացում.
«Ամերիկյան տիեզերագնացության ծրագիրը պետք է ոգեշնչի ողջ մարդկությունը»:
Միացյալ Նահանգները պետք է կրկին դառնա տիեզերքի հետազոտության առաջատարը, չէ որ նախաձեռնողական ոգին ամերիկյան հիմնական հատկանիշներից է, հիշեցնում է Դոնալդ Թրամփը.
«Մեր նախահայրերը ոչ միայն նոր աշխարհներ են բացել։ Նրանք մնացել են այստեղ, հետազոտել, կառուցել ու ստեղծագործել: Եվ այդ նախաձեռնողական ոգին նրանց առջև բացել է հնարավորություններ, որոնց մասին մյուսները չէին էլ երազում»:
Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ՆԱՍԱ-ին՝ Ամերիկյան տիեզերագնացության գործակալությանը, կարգադրում է Լուսնի վրա վայրէջք կատարել և մշակել դեպի Մարս արշավը: Չէ որ աստղային երկինքը մարդու առջև անսահման հնարավորություններ է բացում, մնում է միայն դրանցից օգտվել:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4159334.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
5374 դիտում
19:11 11-01-2019
Չինական լուսնագնացը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմի մակերևույթի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1996 դիտում
14:19 22-03-2017
Թրամփը ստորագրել է դեպի Մարս իրականացվելիք թռիչքների ֆինանսավորման մասին օրինագիծը
769 դիտում
15:42 26-01-2024
Ճապոնիայի արձակած սարքը վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթին, սակայն՝ գլխիվայր
Այս բաժնից
541 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
772 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»