1790 դիտում
20:24 13-06-2019
Սննդամթերքի համաշխարհային գները մայիսին բարձր են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն է աճ են արձանագրում, ինչը պայմանավորված է մայիս ամսին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով պանրի և եգիպտացորենի գների բարձրացմամբ:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, մայիսին կազմել է միջինը 172.4 միավոր, ինչը նախորդ ամսվա համեմատ բարձր է 1.2 տոկոսով, սակայն 1.9 տոկոսով ցածր 2018թ. մայիս ամսվա ցուցանիշից:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ապրիլի համեմատ աճել է 5.2 տոկոսով` մոտենալով հինգ տարվա ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշին: Աճը հիմնականում պայմանավորված է երաշտից տուժած Օվկիանիայիում կաթնամթերքի արտահանման սուղ հնարավորությունների պայմաններում պանրի միջազգային բարձր գներով, որն էլ իր հերթին անդրադառնում է համաշխարհային բարձր պահանջարկի վրա:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը աճել է 1.4 տոկոսով, ինչը ամբողջությամբ պայմանավորված է եգիպտացորենի գների անսպասելի աճով, որը հետևանք է ԱՄՆ-ում ջրհեղեղի և անձրևների պատճառով տվյալ մշակաբույսի սպասվող արտադրանքի ծավալների նվազեցմամբ: Ցորենի գները հիմնականում անկում են գրանցել, իսկ բրնձինը՝ ընդհանուր առմամբ կայուն է եղել:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 3.2 տոկոսով, քանի որ աշխարհում շաքար արտադրող հիմնական երկրում՝ Հնդկաստանում, սպասվող արտադրանքի ծավալները գերազանցել են Բրազիլիայում արտադրության տարեկան 17 տոկոս անկումը: Էլեկտրաէներգիայի միջազգային գների անկումը, որի պատճառով նվազել է շաքարեղեգից բիովառելիք ստանալու պահանջարկը, նույպես բացասաբար է ազդել շաքարի գների վրա:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 1.1 տոկոսով՝ շնորհիվ արմավենու յուղի արժեքի նվազման, ինչը առաջատար արտահանող երկրներում պաշարների մեծ ծավալների առկայության հետևանք է: Սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները չնչին աճ են գրանցել:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիս ամսին կտրուկ աճել է, քանի որ խոզի մսի գնառաջարկը շարունակ բարձրացել է՝ Արևելյան Ասիայի երկրներից պահանջարկի մեծացմանը ցուգընթաց, որտեղ խոզերի աֆրիկյան ժանտախտը վնասներ է հասցրել: Տավարի մսի գինը ապրիլին արձանագրված բարձր գնի համեմատ նվազել է, ինչը ազդում է արտահանման համաշխարհային գների վրա:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2886 դիտում
17:35 11-01-2019
Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
2360 դիտում
22:16 05-04-2019
Պարենային մթերքների գնային ինդեքսը մարտին կայուն է եղել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
1403 դիտում
18:16 09-07-2019
Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին կայուն է եղել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
904 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար