211652_close_icon
views-count35432 դիտում article-date 14:35 11-01-2019

Արարատ քաղաքի գերեզմաններում արտակարգ իրավիճակը վերացվում է՝ շնորհիվ «Վեոլիա Ջրի» և Արարատի քաղաքապետարանի. մեղավորը կադաստրն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 8-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Արարատ քաղաքի գերեզեմաններում տիրող վիճակից, երբ խմելու ջուրը վթարված ջրախողովակի պատճառով լցվում էր հանգուցյալների շիրիմների մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 11-ին, Արարատի քաղաքապետարանը քաղաքապետի գլխավորությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության օգնությամբ սկսել են կապիտալ նոր գրագծի տեղադրումը և այս պահին կատարվում են նոր ջրագծի անցկացման աշխատանքներ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքապետն ասում էր. «Խնդրի մասին մենք չենք իմացել և դրա մեղավորությունը կադաստրինն է։ Եթե մենք իմանայինք՝ այս հատվածով ջրագիծ է անցնում, հաստատ թույլտվություն չէինք տա, որպեսզի մարդիկ իրենց հանգուցյալներին այս հատվածում հուղարկավորեն։ Հիմա մոտ 80 մետր նոր ջրագիծ է անցկացվելու, և այդ ամենը՝ քաղաքապետարանի կողմից։ Մեզ աջակցում է «Վեոլիա Ջուր»-ը, ու, եթե անկեղծ, այստեղ նրանք անելիք չունեն, բայց նրանք ցուցաբերել են բարի կամք ու օգնության ձեռք են մեկնում մեզ, ինչի համար էլ, առիթից օգտվելով, շնորհակալություն եմ հայտնում Վեոլիա ջրին»։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը տեղից [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/08/1114428/]հայտնել [/url]էր, որ արդեն մի քանի ամիս է՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի գերեզմանների մի հատված ամբողջովին հայտնվել է արտակարգ իրավիճակում։ Գ. Շամշյանի հետ զրույցում հանգուցյալների հարազատներն ասել էին. «Մի քանի ամիս է՝ խմելու ջուրն անխնա հոսում է։ Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն արդյունքի չենք հասել։ Արարատում շատ բնակարաններ խմելու ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ ջուրն իր սև գործն է անում շիրիմների նկատմամբ։ Բազմաթիվ գերեզմաններ արդեն նստել են, ու եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, նույն վիճակին կարժանանան մյուս գերեզմանները։ Այսօր մեռելոց է, այցելել ենք շիրիմներին, բայց չգիտենք էլ՝ ինչ անենք։ Գոնե կենդանի մարդկանց մասին չեն մտածում, հանգուցյալների մասին մտածեն։ Եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին, ապա մի քանի օրերի ընթացքում հարցը կլուծվի»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր