211652_close_icon
views-count5901 դիտում article-date 11:52 11-01-2019

Մոսկվայում մահացել է Համո Բեկնազարյանի որդին

ոսկվայում 84 տարեկանում կյանքից հեռացել է հայկական կինեմատոգրաֆի հիմնադիր, ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին՝ Կիրիլ Բեկնազարյանը: Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, նրա դին հայտնաբերվել է մոսկովյան բնակարանում: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը մահացել է բնական մահով, հավանաբար՝ քնած ժամանակ: Նշվում է, որ Կիրիլ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոգործիչների միության անդամ էր: Նրա հայրը՝ Համո Բեկնազարյանը, որը Ստալինյան մրցանակի դափնեկիր է, նկարահանել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: [img]http://st0.shamshyan.com/editor/0144105001547193116951088.jpg[/img] Համո Բեկնազարյանը՝ որդու հետ [img]http://st0.shamshyan.com/editor/0388751001547193100392060.jpg[/img]

Նմանատիպ նյութեր