211652_close_icon
views-count28484 դիտում article-date 22:13 10-01-2019

Այսօր մանդատ ստացած պատգամավորները պետք է հիշեն. «Ամեն քայլափոխի լրագրողների տեսադաշտում են լինելու, պետք է փորձեն «խաղեր չտալ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 10-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցած 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր հանրությանն էին ներկայացնում նորընտիր պատգամավորների հարցազրույցներն ու ելույթները: Գրեթե բոլոր լրագրողներն էլ փորձում էին տեղից հանրությանը ներկայացնել օպերատիվ և հավաստի տեղեկություն, թե որ պատգամավորը ինչ խոսեց, ինչ կարծիք հայտնեց մանդատների հանձնման նոր ավանդույթից: Երևի բոլոր պատգամավորներն այսօր հասկացան, որ նաև զանգվածային լրատվամիջոցներից է կախված, որ իրենք այսօր հայտնվել են Ազգային ժողովում ու առաջին հերթին շնորհիվ մասնագիտությամբ նախկին լրագրող, ՀՀ վարչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե այսօր պատգամավորները, երբեմն իրար հերթ չտալով, փորձում էին լրագրողներին հարցազրույցներ տալ, հուսով ենք, որ հետագա տարիներին այս ավանդույթը կպահպանեն, այլ ոչ թե կփորձեն լրագրողի «չան ու գլուխ կոտրել, դիկտաֆոն ու տեսախցիկ գողանալ» և այլ «ծալապակաս բաներ» անել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+

Նմանատիպ նյութեր