211652_close_icon

Արսեն Ջուլֆալակյանը ստացավ պատգամավորական մանդատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13064 դիտում article-date 21:24 10-01-2019
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որն «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրվել էր ԱԺ արտահերթ ընտրություններում, այսօր` հունվարի 10-ին, ստացել է պատգամավորական մանդատը: 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մարզիկը, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ չի ավարտելու մարզական կարիերան. «Ինչպես նշել եմ նախկինում, նպատակն անփոփոխ է՝ Տոկիո 2020, և շարունակելու եմ այդ ուղղությամբ անհրաժեշտ հաղթական քայլերը»,- հայտարարել էր Ջուլֆալակյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր