Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել «Փյունիկում»
«Փյունիկի» սան, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետ կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Ռ. Արզումանյանը ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի պետն է և զբաղվում է Հայաստանում և արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հայտնաբերմամբ ու տարբեր տարիքային հավաքականներին խորհուրդ տալով:
33-ամյա Արզումանյանն մարզական կարիերան ավարտել է 2018 թվականի աշնանը: