«Փյունիկում» փորձաշրջան են անցնում մալիացի 2 ֆուտբոլիստ
                        «Փյունիկում» փորձաշրջան են անցնում Մալիից երկու հարձակվող. 22 ամյա Սուլեյման Դիարան և 24 ամյա Սիրիման Նագասուբան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 
Սուլեյմանը երևանյան ակումբին է միացել Centre Salif Keita (C.S.K.) թիմից, իսկ Սիրիմանը՝ AS Real-ից: Ֆուտբոլիստներն այսօր երեկոյան միացել են թիմին և մարզում անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

