Արազ Օզբիլիսը կարիերան կշարունակի «Փյունիկում»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում», որը 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել:
Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»: Նրա վերջին թիմը թուրքական «Բեշիքթաշն» էր, որտեղ Արասը գործնականում չխաղաց:
Հայաստանի հավաքականում Օզբիլիզը հանդես է գալիս 2012 թվականից, մասնակցել է 39 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: