Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 10-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 44 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, տարեց բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ֆ. Բ.-ին (ծնված 1938 թ.) ու Ն. Չ.-ին (ծնված 1937 թ.) տարբեր ննջասենյակներում` հատակին ընկած:
Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են մահճակալին, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն (հրաժարվել են հոսպիտալացումից):
***
Հունվարի 10-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել քաղաքացի Ա. Հ.-ին (ծնված 1938 թ.):
Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ: