41668 դիտում
15:55 10-01-2019
Օպերայի և բալետի թատրոնում կայացավ 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասել էր, որ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները: Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին:
Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող: Նրանք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ: Մանդատների բաշխումից հետո կազմակերպվելու է հյուրասիրություն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստանում է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչներ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 478+
478+
Նմանատիպ նյութեր
2337 դիտում
12:36 05-06-2021
Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում