211652_close_icon
views-count82992 դիտում article-date 00:06 09-01-2019

Հերթական բացահայտումը Տավուշի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից. հայտնաբերվել է աղմկահարույց սպանություն կատարողն ու հանցագործության գործիք հրացանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչութւյան պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Տավուշի բաժնի՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում, այնուհետև ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ, քիչ առաջ ոստիկանության Տավուշի բաժին է մեղայականով ներկայացել Բերդ քաղաքի Եղիշեի փողոցի բնակիչ, 40-ամյա Հարություն Գևորգյանը: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գևորգյանը կասկածվում է համաքաղաքացի, 27-ամյա Աշոտ Գևորգյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հ. Գևորգյանը իրավապահներին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, որը ավագ քննիչ Ա. Մայիլյանի որոշմամբ առգրավվել է և քննիչի որոշմամբ Հ. Գևորգյանը ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/02/1114205/?fbclid=IwAR14cALEWBcLalSXzdDSxzG5MI2tCjfDgwim2gG5f18bu37D6X7JYqTiHoY]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի կողմից հետախուզում էր հայտարարվել Բերդ քաղաքի Եղիշեի փողոցի 8-րդ տանը հաշվառված 40-ամյա Հարություն Գևորգյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում էր դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքում իր մոտ եղած ապօրինի հրազենով Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Գևորգյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ։ [b]Սպանության կասկածանքով ձերբակալված՝ 40-ամյա Հարություն Գևորգյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0785904001546978339868192.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր