211652_close_icon
views-count109122 դիտում article-date 12:12 02-03-2020

Նոր մանրամասներ՝ Վանաձորում հնչած հերթական կրակոցներից. ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերվել է հանցագործության գործիք հրացանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների դեպքի որոշ մանրամասներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելու շուրջ։ Ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հասած տեղեկությունների՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Այվազյանի և Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 35-ամյա Աղասի Թաթուլյանի միջև է տեղի ունեցել այդ դեպքը, որի ժամանակ վերջիններս պայմանավորվել և հանդիպել են արդեն Շիրակի խճուղի 12/1 հասցեի մոտ, որտեղ էլ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և այդ ժամանակ Ա. Թաթուլյանը հարվածել է Վ. Այվազյանին։ Դրանից հետո Խնձորուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հենրիկ Գասոյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով եղել է նախկինում դատապարտված և հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքներով մարմնական վնասվածքներ են պատճառել Ա. և Է. Ոփյաններին, իսկ Ա. Ոփյանի հայրը՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Աշոտ Ոփյանը, իր մոտ եղած 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել է Ս. Դերձյանի վրա, ում պատճառվել է մարմնական վնասվածք։ Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ոփյանը ինքնակամ ներկայացել է Լոռու մարզաին քննչական վարչություն։ Քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական հաշվառված է Ա. Ոփյանի անունով։ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ՝ Հ. Գասոյանին, Ա. Թաթուլյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշված միջադեպին որպես կասկածյալ բաժին է հրավիրվել նաև Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Խալափյանը, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել, քանի որ պարզվել է, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել տեղի ունեցածին: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/01/1148668/]հայտնել[/url] էինք, որ փետրվարի 29-ին հերթական կրակոցներն էին հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Մհեր Անտոնյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանն ու վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ, 28-ամյա Արթուր Ոփյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» վնասվածքով, 26-ամյա Էդուարդ Ոփյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք աջից» վնասվածքով և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 24-ամյա Սպարտակ Դերձյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 12/1 հասցեի մոտից: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Վահե Գրիգորյանը: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, դանակ, կացին և 12մմ տրամաչափի հրացանից արձակված 8 պարկուճ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր