211652_close_icon
views-count12667 դիտում article-date 23:28 08-01-2019

Շուշիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների և նրանց որդու դիերը. ԱՀ ԱԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 8-ին՝ ժամը 19:05-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ՝ 33-ամյա Ս. Մ.-ի և 29-ամյա Ա. Ա.-ի , ինչպես նաև նրանց որդու՝ 5-ամյա Ժ. Մ.-ի դիերը: Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ 8-ամյա Ն. Մ.-ն, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է: Պատահարի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: [url=http://rs-nkr.am/content.php?contid=1606]ԱՀ ԱԻՆ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր