Պոգբայի եղբայր. Պրոբլեմը Մոուրինյոյի մեջ էր
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մատիա Պոգբան, պատմել է Պոլի և թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև կոնֆլիկտի մասին:
«Անկեղծ ասեմ, խնդիրը Մոուրինյոյի մեջ էր: Հանդերձարանում և նրա սահմաններից դուրս: Ամեն տեղ:
Ես ճանաչում եմ եղբորս: Նրան պետք է պարզապես ասել. «Գնա ու խաղա»: Մնացածն ինքը կանի:
Երևում է, որ Մոուրինյոն միշտ ցանկանում է լինել մաեստրո, գտնվել ուշադրության կենտրոնում: Պոլը երբեք չի մտածում այդ մասին:
Եթե հարգեն Պոլին, նա ի պատասխան կհարգի քեզ: Եթե դու նրան վստահում ես, նա մեծ խաղերում բարձր մակարդակ ցույց կտա», ասել է Մատիասը: