«Բարսելոնայի» նախագահ. Պրոբլեմը ստեղծել են Չավին, Ինյեստան և Պիկեն
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է թիմի նախկին կիսապաշտպան Չավիի խոսքերը, որը քննադատել էր ակումբի ակադեմիայի գործունեությունը:
«Այդ պրոբլեմը ստեղծել են Չավին, Ինյեստան, Մեսին և այլ խաղացողներ: Չափազանց բարդ է առաջին թիմի կազմում հայտնվել, երբ այնտեղ խաղում են Մեսին, Նեյմարը, Չավին, Ինյեստան, Բուկսետսը և Պիկեն:
Չավին ասել էր, թե պետք է աստիճանաբար առաջ շարժվել, բայց խնդիրը հենց Չավի մեջ է: Նա է այս պրոբլեմները ստեղծել Ինյեստայի և Պիկեի հետ:
Միգուցե այլ ֆուտբոլիստներ էլ Մեսի դառնան: Բայց դրա համար նրանք պետք է լքեն մեր ակումբը, հակառակ դեպքում դա անհնար է», ասել է Բարտոմեուն: