2427 դիտում
12:53 08-01-2019
Հայտնի է նորընտիր պատգամավորների մանդատների հանձման հանդիսավոր արարողության օրը
Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Հարգելի գործընկերներ, հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը»,- գրել է Հարությունյանը:
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։
Նմանատիպ նյութեր
1830 դիտում
15:51 01-11-2014
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ գերիների հանձման գործընթացի մասին
Այս բաժնից
1216 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
1228 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1216 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today