1833 դիտում
15:51 01-11-2014
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ գերիների հանձման գործընթացի մասին
Գերիների հանձնման գործընթացում առաջընթաց ակնկալելը չափազանց դժվար է: Այս մասին այսօր ԵԿՄ վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ պատճառը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական իշխանական կապերի բացակայությունն է: «Մենք մեկս մյուսի հետ աշխատում ենք միջազգային կառույցների միջոցով, եւ եթե այդպիսի առաջընթաց մենք ունենանք, ապա կլինի նաեւ արդյունք:
Ճիշտն ասած՝ բանակցային գործընթացից, բացի խոսքից, արված հայտարարություններից, մենք այլ բան չենք տեսնում, որովհետեւ գտնում եմ, որ հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են»,- ընդգծեց նախարարը եւ ավելացրեց, որ այդ ամենի հետ մեկտեղ հանդիպման օրերին եւ մի քանի օր առաջ կրկին լարված է իրավիճակը, եւ կրակոցների թիվը շատանում է:
Նախարարի կարծիքով, վստահության ամրապնդման համար մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն Հայաստանի եւ Արցախի սահմաններին: Դրանք հիմնականում դիպուկահարների հետ քաշելն է, դիվերսիոն հետախուզական գործողությունների բացառումը եւ միջազգային հետաքննությունների անցկացումը, որպեսզի բացահայտեն, թե որ կողմն է խախտում իրականացնում՝ համապատասխան որոշումներ ընդունելու համար: Այնինչ, վստահության մթնոլորտ ապահովելու նպատակով հայկական կողմի ձեռնարկած միջոցառումներին հակառակորդը միշտ բացասական պատասխան է տվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
1231 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1219 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today