211652_close_icon
views-count39161 դիտում article-date 11:33 06-01-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. ոստիկանները մեծ դժվարությամբ փրկել են 72-ամյա քաղաքացու կյանքը, ով փորձում էր Տոլորսի ջրամբարի պատնեշից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած գցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի անցել է իրենց պահպանության տակ գտնվող Տոլորսի ջրամբարի տարածքը և վտանգավոր եզրագծի պատնեշից փորփում է իրեն ցած նետել։ Ոստիկանության ծառայողները բաժանմունքի պետ Պավել Մկրտչյանի գլխավորությամբ կարողանում են ճիշտ կողմնորոշվել և այդ քաղաքացուն մեծ դժվարությամբ դուրս են բերում վտանգավոր եզրագծից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վերջինս Գորիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Վ. Մ.-ն է, ով ոստիկաննրին հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել է ջրամբարի պատնեշից ցած նետվել։ Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր