211652_close_icon
views-count35348 դիտում article-date 11:20 05-01-2019

2019-ի ամռան վերջին Ղարաբաղում հնարավոր է խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերականգնումը. փորձագետ

[url=http://hayeli.am/article/1138653?fbclid=IwAR0AHoeTvKjPKVPkNW2YXn6w-2YevIDUyUzS5J5IM1M_Cp3neH8R7P6FZ5c]Hayeli.am[/url]-ը գրում է. Ամեն ինչ տանում է նրան, որ ավելի շուտ գալիք տարվա գարնանը կամ ամռանը, երբ եղանակային պայմանները թույլ կտան, Բաքուն Լեռնային Ղարաբաղում խոշորամասշտաբ պատերազմ կսկսի: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց ռազամական փորձագետ Վան Համբարձումյանը: Նրա խոսքով՝ այս տարվա ապրիլից Ադրբեջանի Զինված ուժերը ցամաքային զորքերը ԼՂՀ սահմանի մոտ է կենտրոնացրել: «Ամբողջ ժամանակ տեղեկություններ էին ստացվում, որ Ադրբեջանի Զինված ուժերը սահմանի մոտ է կենտրոնացրել ցամաքային ռազմական տեխնիկան՝ սկսած բուքսիրով փողավոր հրետանուց, ինքնագնաց փողավոր հրետանուց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, հետեւակազորի մարտական մեքենաներից, զրահամեքենաներից, ավարտած հիմնական մարտական տանկերով: Կենտրոնացված է ահռելի քանակությամբ ուժ: Այս զորքերը մինչ օրս դիրքերից չեն հեռացվել: Այսինքն՝ դրանք առաջնագծից այդպես էլ չեն վերադարձվել մշտական տեղակայման վայրեր»,- շեշտեց Համբարձումյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ վերջերս տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի Տավուշի մարզի սահմանից Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտական հերթապահությունից հանել է 707-րդ բրիգադը, իսկ դրա փոխարեն կենտրոնացրել է հսկիչ-սահմանապահ զորքերը: Ըստ փորձագետի՝ բուն 707-րդ բրիգադը տեղափոխվել է Ղարաբաղի ուղղությամբ՝ այս ուղղությամբ Ադրբեջանի հարձակողական ներուժն ամրացնելու համար: «Իր ուժով եւ սպառազինությամբ Ադրբեջանի սահմանապահ-պարեկային ծառայության զորքերը պաշտպանության փոքրիկ նախարարություն են հիշեցնում, այսպես ասած՝ բանակ բանակի մեջ»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ զորքերի նման տեսակը սպառազինություններում չունի գրոհման ռազմական տեխնիկա եւ տիրապետում է հիմնականում պաշտպանական բնույթի տեխնիկայի, բացառությամբ 24 ռազմական հարվածային «Մի-35Մ» ուղղաթիռների։ Մանրամասներն՝ [url=http://hayeli.am/article/1138653?fbclid=IwAR0AHoeTvKjPKVPkNW2YXn6w-2YevIDUyUzS5J5IM1M_Cp3neH8R7P6FZ5c]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր