Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 4-ին, ժամը 23:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 1-ին հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ. Ղ.-ին (ծնված 1947 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Շ.-ին (ծնված 1951 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: