211652_close_icon
views-count4069 դիտում article-date 23:00 04-01-2019

Ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների մոտակայքում

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժրին պատկանող P-8A Poseidon հականավային ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Սիրիայի առափնյա հատվածում, որտեղից ոչ հեռու տեղակայված են ռուսական Խմեյմիմ ավիաբազան, ինչպես նաև Տարտուս նավահանգստում ՌԴ ՌՕՈՒ-ի տեխնիկական ապահովմամբ զբաղվող բազաները։ Այդ մասին հայտնել է ռուսական Interfax գործակալությունը՝ հղում անելով արևմտյան ավիացիոն մոնիթորինգային աղբյուրների։ Ըստ տեղեկությունների՝ 168764 համարով ինքնաթիռն օդ է բարձրացել Սիցիլիայի Սիգոնելլա բազայից։ 2 ժամ շարունակ այն թռել է Սիրիայի նշված առափնյա հատվածի վրայով՝ 4.7 հազար մետր բարձրության վրա, երբեմն էլ մոտեցել է ռազմաբազաներին մինչև 40 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր