211652_close_icon

ԱՄՆ ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել Ռուսաստանի սահմանների մոտ

views-count10547 դիտում article-date 21:17 17-06-2017
ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ռազմավարական հետախուզական ինքնաթիռը թռիչք է իրականացրել Կալինինգրադի մարզի սահմանների մոտ: Այս մասին հայտնում է [url=http://www.interfax.ru/russia/567027]interfax[/url]-ը: Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայում Միլդենհոլ ավիաբազայից: Այն 3-ժամանոց հետախուզական թռիչք է իրականացրել Կալինինգրադի մարզի ծովային սահմանների մոտ: Հաղորդվում է, որ ժամանակ առ ժամանակ ինքնաթիռը ռուսական սահմանին է մոտեցել մոտ 60-70 կմ հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր