49927 դիտում
15:36 04-01-2019
Մագնիտոգորսկում վերջին հրաժեշտն են տալիս բնակելի շենքի փլուզման զոհերին
Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում մեկնարկել են դեկտեմբերի 31-ին տեղի շենքերից մեկի փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները, այս մասին գրում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ այսօր քաղաքում տեղի են ունեցել զոհերից մի քանիսի հուղարկավորման արարողությունները, որոնց ներկա են գտնվել տասնյակ մարդիկ: Հողին է հանձնվել զոհերից Վիկտոր Վորոնցովի մարմինը, որը մահացել էր տան փլատակների տակ, նրա կինն ու դուստրը, սակայն, փրկվել են:
Քաղաքի բնակիչներն այսօր հրաժեշտ են տվել նաև Կարամարենկո ընտանիքի անդամներին: Ողբերգության հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր անդամները:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքերից մեկը: Փլուզման գոտում 120 մարդ է բնակվել: Տուժածներից ամենափոքրը 10 ամսական երեխա է, որի վիճակն այժմ բժիշկները գնահատում են կայուն:
Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:
Նմանատիպ նյութեր
6602 դիտում
15:41 24-09-2018
Իրանում վերջին հրաժեշտն են տվել շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին
Այս բաժնից
850 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1315 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
859 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել