211652_close_icon
views-count6548 դիտում article-date 15:41 24-09-2018

Իրանում վերջին հրաժեշտն են տվել շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին

Այսօր հազարավոր մարդիկ էին հավաքվել Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում` հարգանքի տուրք մատուցել շաբաթ օրը, սեպտեմբերի 22-ին ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին: Հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Սեպտեմբերի 22-ին Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 25 զոհերի հուղարկավորությանը մասնակցում էին ռազմական և կրոնական գործիչներ, քաղաքի հազարավոր բնակիչներ: Կենտրոնական կառավարության որոշմամբ Խուզեստան նահանգում սգո օր է հայտարարված: Հարձակումը տեղի ունեցավ շաբաթ կեսօրին, երբ կեղծ զինվորական համազգեստ կրող զինյալներն անկանոն կրակ բացեցին Ահվազում կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների և հանդիսատեսների ուղղությամբ: Պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ հարձակմանը հաջորդած փոխհրաձգության ընթացքում բոլոր 4 զինյալ հարձակվողները սպանվել են:

Նմանատիպ նյութեր