ՌԴ Մագնիտոգորսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքը մասամբ փլուզվել է. վնասվել է 48 բնակարան. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 3 մարդ, տուժածները մի քանի տասնյակն են:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:
Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին:
Այս պահին շենքից տարհանվում են բնակիչները:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել: