Արթուր Վանեցյանը հետ կտա՞ մասնավոր ֆիրմայից նվեր ստացած զրահապատ մեքենան. aravot.am
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյան հորդորում է հետ տալ մասնավոր ընկերությունից ստացած զրահապատ ծառայողական ավտոմեքենան, որը ԱԱԾ պետին է տրամադրվել՝ նրա անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար: Պարոն Սաքունցի պնդում է, որ նման նվիրատվությունը հանդիսանում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող՝ իր բովանդակությամբ:
[url=https://www.aravot.am/2019/01/02/1006656/?fbclid=IwAR0Kp473flpIB2Hnt9o7i-cNIfCF410e7SS7pTPreQGmloBpBk9zxxdJYgo]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց. «Նման բաներն անթույլատրելի են, մասնավոր միջոցներով պետական նշանակության խնդիրների լուծումը հակակոռուպցիոն տրամաբանության մեջ ամենեւին չի տեղավորվում: Եթե կա այդպիսի անհանգստություն, ուրեմն դա պետք է լուծվի, նախ՝ հիմնավորումով՝ որքանով է այդ անհանգստությունը հիմնավոր եւ դա պետությունը պետք է լուծի: Այսինքն՝ մենք, բոլորս, որպես հարկատուներ, պետք է նախ՝ մեզ համար հասկանալի լինի, միշտ էլ միջոցները սուղ են, բայց կա կարեւոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:
Ամեն մի ծախս պետք է հիմնավորվի, մարդկանց համար հասկանալի լինի, բայց երբ դա չի արվում եւ լուծվում է մասնավոր միջոցներով, ապա դա տեղ է բացում հնարավոր չարաշահումների»: Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի ծառայությունից պարզաբանել էին, որ Արթուր Վանեցյանը 001 ՏՏ 02 պետհամարանիշի Toyota Land Cruiser մակնիշի ծառայողական զրահապատ ավտոմեքենան նվեր է ստացել մասնավոր մի ֆիրմայից, որի սեփականատերերից մեկն, ի դեպ, Վանեցյանի հայրն է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/01/02/1006656/?fbclid=IwAR0Kp473flpIB2Hnt9o7i-cNIfCF410e7SS7pTPreQGmloBpBk9zxxdJYgo]կայքում[/url]։