17730 դիտում
11:14 09-12-2016
Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ ծառայողական մեքենան հավանական գնորդ ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանային նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չբացառեց, որ այդ երջանիկը գուցե լինի ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի և կդառնա թանգարանային նմուշի տեր: Ես շատ ուրախ կլինեմ: Ազնվորեն չգիտեի: Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»,- կես կատակ-կես լուրջ ասաց նախարարը:
Արմեն Ամիրյանը, փաստորեն, տեղյակ չէր առաջին նախագահի ծառայողական մեքենան աճուրդի հանելու մասին: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեռևս նախնական գին չի սահմանել զրահապատ այդ մեքենայի համար, բայց այն արդեն մի քանի օր է՝ հայտնվել է մետաղյա ջարդոնների կողքին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
18059 դիտում
11:16 07-12-2016
Կառավարությունը վաճառքի է հանել Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ մերսեդեսը. «Առավոտ»
13283 դիտում
10:08 19-12-2017
Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած առաջին ավտոմեքենան գնորդ չի գտնում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»