2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից. Tert.am
2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:
[url=https://www.tert.am/am/news/2019/01/02/mil/2886777?fbclid=IwAR03KHLG1k8mm2Vz6TTQoPeD0_0UAVCNrwt2rObzmpMMNvJKqCObW4cxAf4]Tert.am[/url]-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Արցախի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով:
Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից:
Մհեր Զիրոյան-Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում
Պարգև Սարիբեկյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վաչե Չիլինգարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Հարություն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ
Հովսեփ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանք
Հայկ Քալանթարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Հայկ Հակոբյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք
Ստեփան Ստեփանյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք
Գրիգոր Եղոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Էդգար Երեմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Արմեն Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառի տապալման հետևանք
Նարեկ Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Ալեք Կարապետյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից արձակված կրակոց
Ռուսլան Մանուկյան-Արցախ, մահվան պատճառը՝ ականի պայթյուն
Արթուր Գասպարյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը
Լևոն Թորոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կրակոց
Համլետ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը
Մարտին Խաչատրյան-ՀՀ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ
Հմայակ Հակոբյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը
Սուրեն Այվազյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վահագն Էլոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Արմեն Աթանեսյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք
Ժորա Պետրոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք
Արմեն Հովակիմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ջրահեղձ լինելու հետևանք
Վազգեն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Հայկազ Մաթևոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Արցախ Հովսեփյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Աղասի Մկրտչյան-Արցախ, մահվան պատճառը՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանք
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/02/mil/2886777?fbclid=IwAR03KHLG1k8mm2Vz6TTQoPeD0_0UAVCNrwt2rObzmpMMNvJKqCObW4cxAf4]կայքում[/url]։