Հակառակորդի կրակոցից 2 հայ զինծառայող է զոհվել. ԼՐԱՑՎԱԾ
Նախնական տեղեկություններով՝ երեկ գիշեր եւ այսօր առավոտյան հակառակորդի կրակոցներից 2 հայ զինծառայողներ են զոհվել:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով` երեկ գիշեր զոհված զինծառայողը ԼՂՀ N զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանն է, ով զորակոչվել էր բանակ ԼՂ Մարտունու շրջանից: Նա 26 տարեկան էր: Մյուս զինծառայողը զոհվել է Արարատի N զորամասում: Նրա ինքնությունը դեռ ճշտվում է:
***
ՀՀ Պաշտպանության նախարարությունը միջադեպի հետ կապված հրապակում է արել, որում ասվում է.
«Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: