211652_close_icon
views-count7594 դիտում article-date 20:21 01-01-2019

Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու մասին խոսք լինել չի կարող․ Ֆրանց Կլինցևիչ

Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու մասին խոսք լինել չի կարող Ռուսաստանի Դաշնության սահմանների անձեռնմխելիության և անվտանգության պատճառով: Հաղորդում է [url=https://ria.ru/20190101/1548976024.html]ria.ru[/url]-ն։ Ավելի վաղ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, «Ասահի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Ճապոնիան հավակնում է վերադարձնել Հարավային Կուրիլները, սակայն դա չի կարող ենթադրել այնտեղ բնակվողների տեղահանում։ Այս ամիս վարչապետ Աբեն պատրաստվում է այցելել Ռուսաստան: Մոտավոր ամսաթիվը հունվարի 21-ն է: Ճապոնիայի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Սինգապուրում: Հանդիպումից հետո Ճապոնիայի վարչապետը նշել է, որ կողմերը պայմանավորվել են արագացնել բանակցային գործընթացը խաղաղ պայմանագրով 1956 թ. Խորհրդային-ճապոնական համատեղ հռչակագրի հիման վրա: Այս հռչակագրով արձանագրվել է կողմերի պատրաստակամությունը խաղաղության պայմանագիր կնքելու համար, որից հետո ԽՍՀՄ-ն համաձայնվել է Հաբոմայի և Շիկոտանի կղզիները վերադարձնել Ճապոնիային: Փաստաթուղթը վավերացրել են երկու կողմերը, սակայն այնուհետև Ճապոնիան հրաժարվել է իրականացնել այն, պահանջելով միանգամից 4 կղզիների վերադարձը` (Կունաշիր, Իտուռուպ, Շիկոտան և Հաբոմայ) որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման:

Նմանատիպ նյութեր