Ճապոնիան հայտարարել է Կուրիլյան կղզիները հետ վերցնելու մտադրության մասին
Ճապոնիան կրկին բարձրացրել է Կուրիլյան կղզիների վերադարձի հարցը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Վարչապետ Սինձո Աբեն մտադրություն է հայտնել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ` Ճապոնիայի «հյուսիսային տարածքների վերադարձի» շուրջ:
Риа Новости-ն հայտնում է, որ խոսքը Կուրիլյան կղզիների հարավային տարածքների մասին է, որոնց նկատմամբ Ճապոնիան տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից: Դրանց Ռուսաստանին էին անցել Երկրորդ համաշխարհայինից հետո: