211652_close_icon
views-count5154 դիտում article-date 18:39 01-01-2019

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 10-րդն է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: 2019 թվականի հունվար ամսվա դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: 10-յակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում Գաբրիել Սարգսյանը 53-րդ, Հրանտ Մելքումյանը 90-րդ տեղում է:

Նմանատիպ նյութեր