3490 դիտում
10:38 01-01-2019
Նյու Յորքի Թայմս սքվերում բյուրեղապակյա գունդն ազդարարել է Նոր Տարին
Երևանից 9 ժամ անց 2019 թվականը դիմավորել է ԱՄՆ-ի արևելյալ ափը։ Նյու Յորքի Ժամանակի հրապարակում՝ Թայս սքուերում մոտ մեկ միլիոն մարդ նայել է վեր՝ դեպի բյուրեղապակյա գունդը, որն ամեն տարի վար իջնելով՝ ազդարարում է նոր Նոր Տարին։ Սա ամերիկյան ավանդույթ է, որը շարունակվում է արդեն ավելի քան մեկ դար։ Գնդի վրա յուրաքանչյուր բյուրեղային վահանակ իր հետեում կրում է կարմիր, կապույտ և կանաչ գույների լուսարձակ հարյուրավոր դիոդներ՝ ինչպես ընդունված է ասել՝ LED լույսեր։ Ընդհանուր առմամբ 32 հազար լամպ։
Ինչպես մասնագետներն են ասում, իրենք ամեն տարի փոփոխում են այս վահանակներից 192-ը՝ նոր բովանդակություն հաղորդելու համար։
Լուսարձակ դիոդային այս լամպերը ծրագրավորվում են։ Այսպիսով, կազմակերպիչները գունդը վերածում են փոփոխվող բովանդակությամբ ցուցանակի։
Ամեն տարի փոխվում են նաև լույսի ճառագայթները մի քանի ուղղություններով շեղող այս վահանակների մի մասը։
Սա այնքան էլ հեշտ աշխատանք չէ։ Սակայն քանի որ կա լավ նպատակ, դժվարությունները հաղթահարելի են։ Չէ որ ասում են այս գործին լծված մարդիկ, Նոր Տարվա այս գնդին հետևում են ոչ միայն Ժամանակի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդիկ, կամ միայն նյույորքցիները, այլ նաև մոտ 1 միլիարդ 200 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։
Իսկ ամեն տարի վահանակների դիրքերի փոփոխության արդյունքում այս լուսարձակների արձակած լույսի նոր երանգները բերում են նոր հույսեր ու սպասելիքներ, հավատ, որ այս տարին լինելու է ավելի լավը, քան նախորդը։
Նմանատիպ նյութեր
4092 դիտում
11:48 01-01-2022
Նյու Յորքում հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս Սքուեր հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3773 դիտում
12:05 20-01-2017
Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը
Այս բաժնից
517 դիտում
16:24 05-05-2024
Իսրայելի կառավարությունը երկրի տարածքում փակել է Al Jazeera հեռուստաալիքը
697 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց