211652_close_icon
views-count12697 դիտում article-date 17:12 31-12-2018

2019 թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար. Գազպրոմ

Մոսկվայում կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերի և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, 2019թ. Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրին ի լրումն ստորագրված համաձայնագրի համաձայն՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1.000 խ/մ-ի համար: «Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագների հարցով կշարունակի իր աշխատանքը ՀՀ կառավարության համապատասխան պետական օրգանների հետ: Նշվում է, որ տարեկան մինչև 2.5 մլրդ խ/մ ծավալով գազի մատակարարման պայմանագիրը «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև գործում է մինչ 2019թ. ավարտը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ գազի գինը սահմանին թանկանալու է, սակայն հայաստանյան սպառողների համար կմնա նույնը:

Նմանատիպ նյութեր