2820 դիտում
13:17 10-03-2016
ՌԴ-ից ներկրվող գազի գինը չի էժանանա, առայժմ մնում է նույն` 165 դոլար սակագինը
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացան Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշումների նախագծերը:
Բանն այն է, որ առաջին որոշման նախագծով բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանված է այնքան, որքան նախորդ՝ 2015 թ-ի՝ 165 ԱՄՆ դոլար չափով` 1000 խորանարդ մետրի դիմաց:
Նախագիծը ներկայացրած Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը նշեց, որ ՌԴ-ի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
12775 դիտում
17:12 31-12-2018
2019 թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար. Գազպրոմ
9525 դիտում
15:58 30-11-2017
Մինչև 2018թ. ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց
2578 դիտում
12:05 23-01-2015
Թուրքիային այդպես էլ չի հաջողվում իջեցնել ներկրվող ռուսական գազի սակագինը. Թուրքիայի էներգետիկայի նախարար
Այս բաժնից
301 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
610 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)
676 դիտում
15:21 07-02-2025
Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում