9486 դիտում
15:58 30-11-2017
Մինչև 2018թ. ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Ըստ այդմ՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ: Այսինքն՝ 2018 թվականի ընթացքում 1000 խմ գազը Հայաստանը Գազպրոմից ՀՀ սահմանին կգնի 150 դոլարով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե հատուկ խմբերի համար կառավարությունն անելիք ունի՞:
«Որևէ բան չունենք անելու, պարոն վարչապետ, եթե այլ բան չենք փոխում, արտոնությունները կշարունակվեն»,- արձագանքեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Կարեն Կարապետյանն, այսպիսով, ընդգծեց, որ սոցիալապես անապահովների, որոշ խմբի վերամշակողների, ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների համար գազի գնի վերաբերյալ արտոնությունները կշարունակվեն:
Նմանատիպ նյութեր
4078 դիտում
19:10 21-02-2020
Լուկաշենկոն Մինսկի համար արդարացի Է համարում 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց
1320 դիտում
11:46 06-05-2014
Մինչեւ ուստարվա ավարտը կապանցի աշակերտների և ուսանողների համար տրանսպորտի ուղեւորավարձը կմնա անփոփոխ
2778 դիտում
13:17 10-03-2016
ՌԴ-ից ներկրվող գազի գինը չի էժանանա, առայժմ մնում է նույն` 165 դոլար սակագինը
Այս բաժնից
1111 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3271 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1270 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան