211652_close_icon
views-count1044 դիտում article-date 14:42 25-07-2014

Եգիպտոսում պայթյունի հետևանքով 2 տուն է փլուզվել․ կան զոհեր

Եգիպտոսում 2 բնակելի տների փլուզման հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա։ Եվս 8 մարդ վիրավոր է։ Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների՝ հինգշաբթի երեկոյան Կահիրեից դեպի հարավ գտնվող Մալաուի քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով պայթյունի մերձակայքում գտնվող 2 բնակելի տուն է փլուզվել, փոխանցում է ITAR-TASS-ը։ Նշվում է, որ բոլոր զոհվածներն մեկ ընտանիքի անդամներ են․ նրանցից ամենափոքրը 9 ամսական էր։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ ընտանիքը պատրաստվել է իֆթարին՝ ռամադանի ցերեկվա ծոմապահությանը հաջորդող ճաշի ժամին։

Նմանատիպ նյութեր