ՌԴ Իժևսկում գազի պայթյունից 9 հարկանի շենքի 32 բնակարան է փլուզվել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Իժևսկ քաղաքում գազի պայթյունից 9 հարկանի շենքի շքամուտք է փլուզվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փլուզման հետևանքով քանդվել է 32 բնակարան, տարհանվել են շենքի հարևան մուտքի բնակիչները:
Պայթյունի վայրում ընթանում են փրկարարական աշխատանքները: Վիրավորները հոսպիտալացվում են ուղղաթիռներով:
Այս պահին հայտնի է 3 զոհի մասին, սակայն նշվում է, որ փլատակների տակ կարող են գտնվել մինչև 15 հոգի, քանի որ շենքի առաջին հարկում խանութներ էին գտնվում, ինչպես նաև նախադպրոցական մանկական կենտրոն:
Շենքից տարհանվել է ավելի քան 500 բնակիչ: