Ռուսաստանն արգելել է ուկրաինական մի շարք ապրանքների ներկրումը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուկրաինական մի շարք ապրանքների ներկրման արգելքի մասին որոշում է ստորագրել։ Այս մասին հայտնում է Meduza-ն։
Twitter-ի իր էջում ՌԴ վարչապետը հայտնել է, որ դա պատասխան քայլ է՝ Ուկրաինայի կողմից պատժամիջոցային սահմանափակումներին։
Արգելված ապրանքների ցուցակը դեռևս չի հրապարակվում։