Ռուսաստանը արգելել է Թուրքիայից դդմիկի ու դդումի ներկրումը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Россельхознадзор-ի ղեկավարի տեղակալ Յուլյա Շվաբաուսկայան նշել է, որ որոշումը կայացվել է դդմիկների ու դդումների մեջ կարանտինային տարրերի հայտնաբերումից հետո:
Ավելի վաղ Россельхознадзор-ը հայտարարել էր, որ մտադիր է երկուշաբթի արգելանք դնել թուրքական բուսաբուծական ապրանքների ներկրման վրա:
Նշենք, որ Ռուսաստանը արգելանք չի դրել միայն կիտրոնի, գրեյպփրութի, կիվիի, չրեղենի, ընկուզեղենի և խուրմայի ներկրման վրա: