Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանից մի շարք մթերքների ներկրումը
ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը հունվարի 20-ից արգելել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը, ինչը կապված է մեր երկրում դաբաղի համաճարակային իրավիճակով, ինչպես նաև Ռուսաստան այդ հիվանդության ներխուժման մեծ հավանականությամբ, հաղորդում է Tass գործակալությունը:
Մասնավորապես, արգելվել է խոզերի, ցլերի, գոմեշների, ոչխարների, քարայծների ներմուծումը, որոնք առավել խոցելի են դաբաղի նկատմամբ, նրանց մսի ու գենետիկ նյութի ներկրումը:
Արգելվել է նաև կաթնամթերքի, որոնք ջերմային մշակման չեն ենթարկվել և տեխնոլոգիական մշակման չենթարկված բրդի, մազի, մորթու ներմուծումը: