9286 դիտում
16:46 29-12-2018
Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման, Իդլիբում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիային առնչվող այլ կարևոր օրակարգային հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մենք ևս մեկ անգամ հնարավորություն կունենանք քննարկել իրադրությունն Իդլիբի շրջանում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ քննարկվող հարցերի շրջանակում են լինելու նաև այն համաձայնագրերը, որոնց շուրջ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը հաջողությամբ ավարտված է, ուստի իրենք հեռանում են Սիրիայից:
Նմանատիպ նյութեր
4640 դիտում
16:52 20-11-2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն
845 դիտում
16:58 21-05-2019
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հայտարարության նախագիծը
Այս բաժնից
466 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
490 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը