851 դիտում
16:58 21-05-2019
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հայտարարության նախագիծը
«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։
Այն վերնագրված է.
«ԱԺ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերն արգելափակելու եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարության կապակցությամբ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
կոչ է անում
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը եւ հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության եւ Իրավունքի գերակայության սկզբունքները»:
Նմանատիպ նյութեր
9286 դիտում
16:46 29-12-2018
Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը
2343 դիտում
15:44 20-05-2021
ԲՀԿ-ն միանում է արտահերթ նիստ գումարելու «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությանը
Այս բաժնից
373 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
427 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան
418 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին