211652_close_icon
views-count769 դիտում article-date 16:32 09-04-2024

ՄԻԵԴ-ը Վրաստանի հայցով վճիռ է կայացրել ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, ընդդեմ Ռուսաստանի վճիռ է կայացրել՝ հիմնվելով Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Վրաստանի ներկայացրած հայցին, ասվում է երեքշաբթի դատարանի կայքում հրապարակված փաստաթղթերում:

«Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցի վերաբերյալ դատարանի որոշման մեջ ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք), 3-րդ (անմարդկային վերաբերմունքի արգելում), 5-րդ հոդվածի (ազատության և անվտանգության իրավունք) խախտում»,- ասվում է տեքստում։

Նշվում է, որ սա արդեն չորրորդ հայցն է, որը Վրաստանը ներկայացնում է ընդդեմ Ռուսաստանի։ Որոշումից բխում է, որ դատարանը նշել է, որ ունի «բավարար ապացույցներ, մասնավորապես՝ տուժողների ցուցակներ, ցուցմունքներ և լրատվամիջոցների հաղորդումներ՝ անկասկած եզրակացնելու, որ նկարագրված դեպքերը միակը չեն»։

յս հայցը Վրաստանը ներկայացրել է 2018 թվականի օգոստոսին և վերաբերում էր Աբխազիայում և Հարավային Օսիայում, ինչպես նաև նրանց հետ սահմանին «վրացիների նկատմամբ զանգվածային ոտնձգությունների, ձերբակալությունների, հարձակումների և սպանությունների վարչական պրակտիկաներին»։

Նմանատիպ նյութեր