Բակո Սահակյանն ամանորյա ժամանակահատվածում պետական կառույցների բնականոն գործունեությանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ամանորյա տոնական ժամանակահատվածում պետական կառույցների բնականոն գործունեության եւ նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հայտնվում է նաև, խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: